Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Վիգեն Սարգսյան․ Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը

Վիգեն Սարգսյան․ Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը
28.04.2018 | 23:26

Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Պնախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ կենտրոնում ապաքինվող երիտասարդների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հարցերի հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, խոսել հատկապես զինված ուժերի հետ որևէ կերպ առնչված ելույթների մասին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ։


Նա ևս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների ու ոտնձգությունների մասին։
Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն ամեն րոպե հետևում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։ Նա վերականգնողական կենտրոնում բուժվողներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ